Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.86  դրամ
EUR   549.22  դրամ
RUB   7.58  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
24.05.2017   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

Մայիսի 24-ին հրավիրված խորհրդակցությունում, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կենսական նշանակության  մի շարք հարցերի թվում քննության է առնվել դպրոցական վերջին զանգի և երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստման, մայրաքաղաքի բարեկարգման, կանաչապատման ու սանիտարական մաքրման, փողոցների արտաքին լուսավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Քաղաքապետ Ս.Գրիգորյանը կարևորելով նախատեսվող միջոցառումների նշանակությունը, ներկաներին հորդորել է  ամենուր ապահովել բարձր կազմակերպվածություն և պատշաճ որակ: Խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պաշտոնյաներից բացի մասնակցում էին նաև հիմնարկությունների և ընկերությունների ղեկավարներ, առանձնակի ուշադրություն  է հրավիրվել ամռան շրջանում մայրաքաղաք Ստեփանակերտի  սանիտարական­ մաքրության և կանաչ տարածքների պահպանմանը, բնակչության կենսական խնդիրների, մասնավորապես` ջրամատակարարման անխափան ապահովմանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն