Մայիսի 24-ին հրավիրված խորհրդակցությունում, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կենսական նշանակության մի շարք հարցերի թվում քննության է առնվել դպրոցական վերջին զանգի և երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստման, մայրաքաղաքի բարեկարգման, կանաչապատման ու սանիտարական մաքրման, փողոցների արտաքին լուսավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Քաղաքապետ Ս.Գրիգորյանը կարևորելով նախատեսվող միջոցառումների նշանակությունը, ներկաներին հորդորել է ամենուր ապահովել բարձր կազմակերպվածություն և պատշաճ որակ: Խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պաշտոնյաներից բացի մասնակցում էին նաև հիմնարկությունների և ընկերությունների ղեկավարներ, առանձնակի ուշադրություն է հրավիրվել ամռան շրջանում մայրաքաղաք Ստեփանակերտի սանիտարական մաքրության և կանաչ տարածքների պահպանմանը, բնակչության կենսական խնդիրների, մասնավորապես` ջրամատակարարման անխափան ապահովմանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն