ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ ՉԵՆ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հոկտեմբերի 10-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը: Օրակարգում ներառված մեկ տոսնյակից ավելի հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքում ընդունվել են համապատասխան որոշումներ:
Նիստում քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդումով հանդես է եկել քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:
Ըստ վիճակագրական տվյալների, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2017թ. 9 ամսվա ընդհանուր մուտքերը կազմել են 1047905,5 հազ.դրամ, ինչը կազմում է պլանավորված 1199597,0 հազ.դրամ գումարի 87,4 տոկոսը:...