Մայրաքաղաք Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներում շարունակվում են Ամանորի տոնական հանդիսությունները, որոնց անհամբերությամբ են սպասել երեխաները:
Տոնական միջոցառումներին, բնականաբար, լայն աջակցություն է ցուցաբերում քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը` համակարգելով կազմակերպվող հանդիսությունները, փոքրիկներին` նվերների հանձնումը: Նման միջոցառումներ են ծրագրված մայրաքաղաքի բոլոր դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում:
Նոր տարվա միջոցառումները` դպրոցականների ակտիվ մասնակցությամբ են անցել համար 1, 5, 8, 10 հանրակրթական դպրոցներում, ուր երեխաներին աջակցել են Ձմեռ պապն ու...