Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում 2015թ. նոյեմբերի 1-ից 30-ը ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին:
Աշխատանքների նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել նրա կազմը:
Հանձնաժողովի կազմում, որը կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ընդգրկվել են քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետը, Ստեփանակերտի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության, զարգացման ծրագրերի, կրթության և սպորտի,...