30.10.2015   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԿԱՑՎԻ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ

 

   Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում 2015թ. նոյեմբերի 1-ից 30-ը ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին:

   Աշխատանքների նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել նրա կազմը:

    Հանձնաժողովի կազմում, որը կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ընդգրկվել են քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետը, Ստեփանակերտի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության, զարգացման ծրագրերի, կրթության և սպորտի, շինարարության և բարեկարգման բաժինների պատասխանատուները, ինչպես նաև <<Սանմաքրում>> ՀՈԱԿ, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ՓԲԸ, <<ԼՂՀ Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ՓԲԸ, <<Ջրմուղ կոյուղի>> ՓԲԸ տնօրենները, այլ կառույցների ներկայացուցիչներ:

    Հանձնաժողովին հանձնարարված է միամսյակի շրջանակներում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ: <<Սանմաքրում>> ՀՈԱԿ տնօրենին պարտավորեցվում է միամսյակի ընթացքում քաղաքի տարածքում ապահովել աղբահանությունը: <<Ստեփանակերտ>> շաբաթաթերթի խմբագրությանը հանձնարարված է լայնորեն լուսաբանել միամսյակի կազմակերպման և անցկացման ընթացքն ու արդյունքները: