Մայր Հայաստանից, արտերկրի տարբեր քաղաքներից շարունակվում է Արցախին տրամադրվող աջակցությունը` ինչպես ֆինանսական միջոցների, այնպես էլ` զինվորական հանդերձանքի, մթերքների, շինանյութերի և դեղորայքի տեսքով:
Հերթական բարեգործության հասցեատերերը Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի Սիզրան քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներն են, որոնք 50 հազար ԱՄՆ դոլար են հանգանակել հակառակորդի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմում նահատակված հայորդիների ընտանիքներին, որպես օգնություն, տրամադրելու համար:
Ըստ համայնքի ղեկավար Արարատ Նազարեթյանի, գումարը նախատեսված է 100 ընտանիքների հաշվով, յուրաքանչյուրին` 500-ական դոլարի չափով, որից 27-ը...