Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   479.72  դրամ
EUR   535.56  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
29.04.2016   ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԾԱՆՇՈՒՄՆԵՐ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

 

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մայրաքաղաքի փողոցներում ակտիվ աշխատանքներ են իրականացվում անվտանգ երթևեկության տարբերանշանների հստակեցման և կանոնակարգման, նախկինում <<գործածվող>> նշանները` ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու տեսանկյունից մասնագետների, ճանապարհային ոստիկանության կողմից առանձնապես կարևորվում է փողոցների հորիզոնական գծանշումների թարմացման նշանակությունը: Ու, հաշվի առնելով այդ հանգամանքը, հատուկ ուշադրություն է դարձվում գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի հավաստմամբ, Ստեփանակերտում արդեն իրականացվել են ավելի քան 5 հազար քառ.մետր ընդհանուր հորիզոնական գծանշման աշխատանքներ: Նա բնակիչներին կոչ է անում զգոն լինել և խստորեն հետևել անվտանգության երթևեկության կանոններին:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն