Սիրելի մայրեր, քույրեր, աղջիկներ
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Այն հնարավորություն է ընձեռնում ևս մեկ անգամ արժևորել ու, գնահատելուձեր վաստակը, նվիրումն ու բարությունը, հոգու վեհությունն ու գեղեցկությունը:
Անգնահատելի է ձեր դերը, սիրելի կանայք, երկրի համար ֆիզիկապես ամուր և բազմակողմանի զարգացած, հայրենասեր սերունդ դաստիարակելու գործում: Ձեր անսահման սիրո ու քնքշանքի, անսասան կամքի ու զորեղ հավատքի շնորհիվ էր, որ արցախյան շարժման տարիներին համախմբվեցինք ու հետևողականորեն շարունակեցինք մեր պայքարը: Մեր ժողովրդի համար օրհասական պահերին...