Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.92  դրամ
RUB   7.49  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.04.2019   ԳՈՏԵՊՆԴՎԵՆՔ ԵՎ ԴԻՄԱԿԱՅԵՆՔ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԵՎՍ ԽՆԿԱՐԿՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

ՀԻՇԱՏԱԿԸ

 

Արցախի ժողովուրդը, որ ազատագրական պայքարի շնորհիվ  չենթարկվեց զանգվածային տեղահանման և ջարդերի, ու անչափ թանկ գին է վճարել անկախության և ազատության համար, ապրիլի 24-ին միասնաբար  նշել է հայոց Մեծ եղեռնի  տարելիցը: Իսկ օր առաջ ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ զոհերի հիշատակին` մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված պատարագից հետո երիտասարդական, ուսանողական կազմակերպությունները մեծ ջահերթ են կազմակերպել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Առավոտից մինչ երեկո չէր դադարում դեպի մայրաքաղաքի <<Զանգակատուն>> տանող մարդկանց հոսքը: Այստեղ էին շտապում պետական այրերն ու զինվորականները, Մեծ հայրենականի ու արցախյան ազատամարտի վետերանները, մտավորականության ներկայացուցիչները,ուսանողներն ու դպրոցականները: Հրեշավոր ոճրագործությունը դատապարտող պաստառները, որ վկայում են ժողովրդի համախմբվածության և անսասան կյանքի մասին, նաև արտահայտությունն էին  այն ճշմարտության, որ այլևս ցեղասպանություն թույլ չի տրվի, քանզի զգոն և մշտարթուն են Հայաստանում և Արցախում, ամբողջ հայ ժողովուրդն է այսօր բռունցքվել հանցագործ թշնամու դեմ:

Ժամը 11-ին մայրաքաղաքի հասարակությանը միացան երկրի ղեկավարները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Նրանք  գլուխ խոնարհեցին 1915թ. ապրիլին մարդկության դեմ  իրագործված ամենադաժան ոճրագործության` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` ծաղիկներ տեղադրելով հուշարձան-կոթողին:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր  թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ  տեղի ունեցավ հոգեհանգստի և  ոգեկոչման արարողություն: Մինչև երեկո շարունակվում էր մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ նրանք իրենց բաժին ծաղիկներն էին խոնարհում և ոկեկոչում  1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը:

Ցեղաասպանության տարելիցի առթիվ <<Զանգակատուն>> է այցելել ու իր խոնարհումը բերել նահատակների հիշատակին նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:    

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն