Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.92  դրամ
RUB   7.49  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.04.2019   ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ` ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ

Հաշվի առնելով, որ ապրիլի 20-ին հայտարարված շաբաթօրյակը, եղանակային անբարենպաստ եղանակի պատճառով չի կայացել մայրաքաղաքում` ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի շրջանակում, ապրիլի 27-ին անցկացվել է համաքաղաքային շաբաթօրյակ, որին  քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներից, կազմակերպություններից և ընկերություններից բացի, ներգրավվել էին  նաև Ստեփանակերտի կենսապահովման ոլորտի մի շարք հիմնարկությունների, պետական կառույցների և գերատեսչությունների կոլեկտիվներ:

Քաղաքապետը կարևորելով հիշյալ տոնակատարությունների քաղաքական նշանակությունը, ընդգծել է, որ անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու, մայիսյան տոներին արժանապատվորեն նախապատրաստվելու համար:

Համաքաղաքային շաբաթօրյակին հատկապես ակտիվորեն են մասնակցել Ստեփանակերտի հիմնարկ-ձեռնարկությունները /անկախ սեփականության ձևից/, ուսումնական հաստատությունները, <<Սանմաքրում>>, <<Ջրմուղ կոյուղի>>,Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերությունների  աշխատանքային կոլեկտիվները: Միջոցառմանն իրենց աջակցությունն են բերել և պաշտպանության բանակի ու Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միավորումները: Ապահովվել է քաղաքի սանմաքրումն ու աղբահանությունը`  մայրաքաքաղաքի տարածքից, տոնական տեսքի են բերվել զբոսայգիներն ու պուրակները, հասարակական  վայրերը:  Ընդլայնվել են  կանաչ գոտիները, տնկվել  մատղաշ ծառեր ու թփեր, կիրապատկվել, մշակվել սիզամարգերը, հողը նախապատրաստվել է ծաղիկների սածիլմանը:

Ըստ փոխքաղաքապետ, համաքաղաքային հանձնաժողովի նախագահ Արմեն Հակոբյանի, այդ աշխատանքներին զուգընթաց մայրաքաղաքը շարունակվում է բարեկարգվել և գեղեցկանալ, տոնական տեսք ստանալ ու նախապատրաստվել մայիսյան տոներին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն