ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԿՏԱԿԵԼՈՎ ՄՆԱՅՈՒՆ ԳՈՐԾԵՐ
Պետական գործիչ, գրող մանկավարժ Սարգիս Աբրահամյանի հարթաքանդակի բացմանն էր նվիրված մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան` 25 հասցեում կայացած հանդիսությունը, որին ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պետական այրեր, մտավորականության ներկայացուցիչներ` գրողներ, արվեստագետներ, մանկավարժներ, Ս.Աբրահամյանի հարազատները, հյուրեր:
Մարդիկ հավաքվել էին իրենց հարգանքն ու խոնարհումը բերելու` երջանկահիշատակ այն մարդու և մտավորականի նկատմամբ, ով ապրած կյանքով ու գործունեությամբ նվիրված է եղել Արցախ աշխարհին, հոգևոր, կրթամշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը,...