Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   486.78  դրամ
EUR   574.01  դրամ
RUB   8.17  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
06.11.2017   ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆԻ ՍԿԻԶԲԸ

 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել  2017-2018թթ. ջեռուցման սկիզբը սահմանելու մասին:

Ըստ քաղաքապետի որոշման, 2017-2018 թվականների ջեռուցման սեզոնի սկիզբ է համարվում սույն թվականի նոյեմբերի 6-ը:

Որոշման  կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը հանձնարարված է <<Ջերմային տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերությանը և <<Բիոէներգիա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ  վերահսկողությունը ստանձնել են  քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության  և բնապահպանության  ու կրթության և սպորտի բաժինները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն