Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել 2017-2018թթ. ջեռուցման սկիզբը սահմանելու մասին:
Ըստ քաղաքապետի որոշման, 2017-2018 թվականների ջեռուցման սեզոնի սկիզբ է համարվում սույն թվականի նոյեմբերի 6-ը:
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը հանձնարարված է <<Ջերմային տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերությանը և <<Բիոէներգիա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ վերահսկողությունը ստանձնել են քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության ու կրթության և սպորտի բաժինները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն