Բացվեց Հրաչյա Բեգլարյանի հարթաքանդակը
Ամիսներ առաջ էր, երբ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշում կայացրեց անվանի գրող-հրապարակախոս, Արցախյան շարժման ակտիվ մասնակից Հրաչյա Բեգլարյանի հիշատակը հավերժացնելու նպատակով` ապրած տան /Բաղրամյան 1 շենքի/ պատին նրա հարթաքանդակը տեղադրելու մասին:
Եվ ահա մայիսի 1-ին` գրողի ծննդյան օրը կայացավ հարթաքանդակի հանդիսավոր բացումը: Արարողությանը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, Հրաչյա Բեգլարյանի հարազատները, գրողներ, արվեստագետներ,...