Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.56  դրամ
EUR   542.00  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
08.04.2015   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

   Արցախի բնակավայրերում, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտում ավանդույթ է դարձել Սուրբ  Հարության տոնի նշանավորումը:

  Ապրիլի 5- ին Ստեփան Շահումյանի անվան պուրակում քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի կողմից նախաձեռնած Հիսուս Քրիստոսի Հարության Հրաշափառ տոնի, կամ ինչպես  ընդունված է ասել` Սուրբ Զատիկի տոնակատարության նշումն ասվածի  վկայություններից է:

 

  Հատկանշական է, որ նախորդ օրը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողական կոմիտեի օժանդակությամբ մայրաքաղաքում բաժանվել են բուկլետներ` Զատիկը խորհրդանշող նկարներով և եկեղեցական տոնին առնչվող օրհնության խոսքերով:

 

  Հաղորդավարը խոսքը փոխանցել է հայ Առաքելական եկեղեցու սպասավոր  Արթուր սարկավագ  Հունոյանին, ով հակիրճ արտահայտեց օրվա խորհուրդը և ներկաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ:

 

  Համարվելով քրիստոնեությունն առաջինն ընդունած  ժողովրդի արժանավոր հետնորդները, երիտասարդները մեծ  խանդավառությամբ ձեռնամուխ եղան Սուրբ  Զատիկի  տոնին նվիրված միջոցառմանը: <<Զատկական սեղանների մրցույթին>>  հատկապես ոգևորությամբ էին ներկայացել երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր Սուրբ Զատիկի պահանջներին խիստ համահունչ ձևավորել էին տոնական սեղանները: Հանձնախմբի կողմից լավագույնը ճանաչված կազմակերպությունները քաղաքապետարանի  կողմից արժանացան արժեքավոր նվերների:

  Ինչպես նշեց քաղաքապետարանի  մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետի պաշտոնակատար Լաուրա Հակոբջանյանը, նման միջոցառում Սուրբ Հակոբ եկեղեցու աջակցությամբ երկրորդ անգամ է կազմակերպվում: Տոնակատարության ծրագրում  ներառված էին նաև երգեր ու պարեր, արտասանություններ,  իմաստախոսություններ և ելույթները գլխավորապես կազմակերպվել էին  քաղաքի  մշակույթի տան գեղարվեստական խմբի, ինչպես նաև բուհերի ուսանողների և երիտասարդների ուժերով:

Ծրագրի ավարտն ազդարարեց միասնական շուրջպարը, որին ձեռք-ձեռքի տված մասնակցեցին մեծ, թե փոքր: Վերջում տոնի մասնակիցներին բաժանվեցին զատկական քաղցրավենիքներ: 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար