Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.48  դրամ
EUR   535.52  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
28.04.2016   ՋՐՑԱՆ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ` <<ՍԱՆՄԱՔՐՈՒՄ>> ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

 

Երևանի ու Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև 2015թ. ստորագրված` բարեկամության և համագործակցության համաձայնագրի շրջանակում շարունակում են ամրապնդվել ու ավելի սերտանալ երկկողմ հարաբերությունները, իրագործվում են նոր ծրագրեր և մտահղացումներ:

Հատկանշանական է, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիներին  Ստեփանակերտի ենթակայության տակ գտնվող կառույցներին ցուցաբերվել է զգալի աջակցություն, որը էապես նպաստել է կոմունալ ծառայությունների աշխատանքի բարելավմանը, կենսական նշանակության խնդիրների լուծմանը:

Օրերս մայրաքաղաքին հերթական օգնությունն է ցուցաբերվել Ստեփանակերտի <<Սանմաքրում>> կազմակերպությանը: Այս անգամ Երևանի քաղաքապետարանը ընկերությանը նվիրաբերել է ջրցան ավտոմեքենա, որի անհրաժեշտությունը` տնօրեն Ալեքսեյ  Սեյրանյանի  խոսքով, խիստ  զգացվում էր:

Ըստ Ստեփանակերտի  առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի, նախաձեռնությունը դարձյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է: Ս.Թամրազյանը` քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների անունից շնորհակալություն է հայտնել նրան մշտական աջակցության համար:    

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն