Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.04.2016   ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ` ԵՐԿԱՐԱՄՅԱ, ԱՆԲԱՍԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

   Ստեփանակերտի քաղաքապետարանում ավանդույթ է դարձել վաստակաշատ աշխատակիցներին հանդիսավորությամբ կենսաթոշակի ճանապարհելը:

Ապրիլի 27-ին, վաստակած հանգստի գնալու կապակցությամբ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  <<հյուրընկալել էր>> բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Վլադիմիր Գրիգորյանին: Նա իր և կոլեկտիվի անունից ջերմորեն շնորհավորեց Վ.Գրիգորյանին` ծննդյան օրվա առիթով ու միաժամանակ շնորհակալություն հայտնեց նրան երկարամյա, բարեխիղճ աշխատանքի համար` մաղթելով առողջություն և հաջողություններ` անձնական կյանքում: Որպես վաստակի և նվիրումի գնահատական, քաղաքապետը Վոլոդյա Գրիգորյանին շնորհակալագիր և խորհրդանշական նվեր հանձնեց:

Արարողությանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն