Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.10  դրամ
EUR   524.47  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
13.12.2018   ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԶԱՐԴԱՐՎՈՒՄ, ԱՄԱՆՈՐԻ <<ԶԳԵՍՏ>> Է ՀԱԳՆՈՒՄ

ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄԸ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Արցախի մայրաքաղաքը դեռ դեկտեմբռրի սկզբներից է նախապատրաստվում Ամանորին:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում,քաղաքի պուրակներում և փողոցներում, պետական հաստատություններում, հասարակական վայրերում գրեթե ավարտված են  տոնական ձևավորման ու զարդարման, լուսային գունեղ շղարշների և խորհրդանշական հնչեղ գուներանգներով պաստառների տեղադրման աշխատանքները, որոնք համակարգվում են քաղաքապետարանի տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի կողմից:

Այդ գործընթացին ակտիվորեն ներգրավվել են քաղաքապետարանի համապատասխան բաժինների, <<Բնակշահագործման տնտեսություն>> ՓԲԸ, <<Արցախէներգո>> ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի հավաստմամբ, Վերածննդի հրապարակում տեղադրվող երկրի գլխավոր տոնածառից բացի քաղաքի տարբեր վայրերում, թաղամասերում ևս տեղ կգտնեն Ամանորի տոնածառեր: Ընդ որում,  դրանց մեծ մասը պուրակներում վաղուց <<հաստատված>> կենդանի եղևնիներ են, որոնք զարդարվելով լուսային էֆեկտներով, կշարժեն ոչ միայն փոքրիկների, այլև մեծերի հետաքրքրությունը:

Հատկանշական է նաև, որ նախադպրոցական երեխաների համար կկազմակերպվեն Ամանորի տոնական միջոցառումներ:

Մասնավորապես` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ծրագրվում է Նոր տարվա ուրախ հանդես` Ձմեռ պապի, Ձյունանուշի և <<Ձմեռային հեքիաթի>> մյուս հայտնի  հերոսների մասնակցությամբ: Քաղաքապետարանի կողմից բոլոր փոքրիկներին նվերներ կբաժանվեն:

Պարոն Հակոբյանի տեղեկացմամբ, դեկտեմբերի 19-ին Վերածննդի հրապարակում կկայանա  հանրապետության գլխավոր տոնածառի պաշտոնական լուսավորման արարողությունը:

 

 Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն