Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.77  դրամ
EUR   540.26  դրամ
RUB   8.50  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.05.2017   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԵՎԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու կապակցությամբ, շնորհավորական նամակ է հղել գործըկերոջը, որում մասնավորապես ասվում է.

<<Հարգարժան Տարոն Անդրանիկի

Ստեփանակերտի քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների, անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Երևանի ավագանու ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:

Մենք ուշադրությամբ հետևում էինք ինչպես քարոզարշավի, այնպես  էլ ընտրությունների ընթացքին, ու ավելի էինք համոզվում այն ճշմարտության մեջ, որ երևանցիները, մտահոգված լինելով մայրաքաղաքի հետագա ճակատագրով, առանձնակի կարևորություն են տալիս համայնքի զարգացմանն ու բարգավաճմանը: Երևանի բնակչության մեծամասնությունը վստահում և առաջիկա տարիներին ևս ցանկանում է վերստին Ձեր գլխավորած թիմին տեսնել որպես ղեկավարող ուժ: Դա նաև այն իրողության վկայությունն է, որ երևանցիները հավատում են Ձեր խոստմանը ու լիահույս են, որ  հետևողականորեն իրագործվելու են նախընտրական ծրագրում ներառված բնակչության հիմնախնդիրները,  Երևանի վաղվա օրը լինելու է ավելի հագեցած ու պայծառ, գեղեցիկ և  խոստումնալից:

Հարգելի Տարոն Անդրանիկի

Համոզված եմ, որ գալիք տարիներին հնարավորություն կընձեռվի էլ ավելի ամրապնդել Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամությունն ու համագործակցությունը և նորանոր մտահղացումներ ու գաղափարներ կիրագործվեն: Վերստին ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` հաղթանակի կապակցությամբ>>, - ասվում է նամակում:

 

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն