Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.31  դրամ
EUR   528.00  դրամ
RUB   7.48  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
11.03.2019   ՄԵԾԱՐՎԵԼ Է ԿԻՆԸ` ՄԱՅՐ ԱՍՏՎԱԾԸ

 

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

 

Կանանց միջազգային օրվան էր նվիրված Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի <<Ռոսսիա>> համալիրում կազմակերպված միջոցառումը, որին ներկա էին ԱՀ կին պատգամավորներ, պետական գերատեսչությունների, մայրաքաղաքի մտավորականության  ներկայացուցիչներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը, տոնի կապակցությամբ ողջունել և շնորհավորել է ներկաներին, արժևորել օրվա խորհուրդը: <<Կինը ժողովրդին սնող, պահող, մեծացնող, դաստիարակող էակ է: Նա լավ է գիտակցում, որ ինքը մայր է և կարող է ազգի և մարդկության լինելության մեջ մեծ դերակատարություն ունենալ: Սիրելի կանայք, մաղթում եմ երջանկություն, անսահման սեր, ընտանեկան ներդաշնակություն>>, - նշել Կ.Հարությունյանը:

Երեկոն ուղեկցվել է երգ-երաժշտությամբ, ասմունքով և միջոցառման ողջ ընթացքում մեծարվել է կինը, մայր Աստվածը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն