Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   488.68  դրամ
EUR   549.03  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
06.12.2016   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐԻՆ

Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Ստեփանակերտը նախապատրաստվում է Ամանորի միջոցառումներին:

Քաղաքի հրապարակներում և փողոցներում, հասարակական վայրերում մեկնարկել են տարեմուտն ազդարարող տոնական ձևավորման ու զարդարման, լուսային գունեղ շղարշների, խորհրդանշական հնչեղ պաստառների տեղադրման աշխատանքները, որոնք համակարգվում են քաղաքապետարանի` տոնական միջոցառումների անցկացման հանձնաժողովի /նախագահ` փոխքաղաքապետ Արմեն Հակոբյան/  կողմից: Գործընթացին հատկապես ակտիվորեն ներգրավվել են քաղաքապետարանի  բնակարանային, կոմունալ տնտեսության ու բնապահպանության, զարգացման ծրագրերի, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինների, <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Արցախէներգո>> ընկերությունների աշխատակիցները:

Հատկանշական է, որ  նախորդ տարիների օրինակով, այս անգամ ևս մայրաքաղաքի ամանորյա ձևավորմանն իրենց մասնակցությունն են բերել <<Երքաղլույս>> ՓԲԸ մասնագետները:

Վերածննդի հրապարակում սկսված են նաև հանրապետության գլխավոր տոնածառի զարդարման աշխատանքները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն