Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.27  դրամ
EUR   567.63  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
28.11.2016   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԻՄԸ

Ինչպես տեղեկացվել է, Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-28-ը մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների  տղամարդկանց թիմերի միջև անցկացվել է բասկետբոլի առաջնություն:

Եզրափակիչ փուլը կայացել է նոյեմբերի 28-ին: Առաջնությունում հաղթող է ճանաչվել ԼՂՀ կառավարության թիմը: Երկրորդ մրցանակային տեղը բաժին է հասել կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության թիմին: Երրորդ պատվավոր հորիզոնականում հայտվել է <<Ղարաբսղ Տելեկոմ>> -ի բասկետբոլի թիմը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով  և  հուշանվերներով:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն