Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.56  դրամ
EUR   542.00  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.11.2016   ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԱՌՆՎԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Նոյեմբերի 15-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, գլխավորապես պետական և համայնքային բյուջեի կատարման ընթացքն  է  քննության առնվել, մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարմանը, բոլոր հարկատեսակների գծով մուտքերի ապահովմանը, մատուցվող ծառայությունների դիմաց` գումարների հավաքագրման արդյունավետության բարձրացմանը:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել <<Ձմեռ>> ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպմանը, իրականացվող աշխատանքների ընթացքին, հստակեցվել են կենսաապահովման կառույցների գործունեության առաջնահերթությունները , կազմակերպությունների  պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարություններ: Հանդիպմանը քննարկվել են նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մայրաքաղաքի տոնական ձևավորմանը, մշակութային միջոցառումների մշակմանն ու իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցության աշխատանքներն ամփոփել է քաղաքապետ Ս.Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն