Նոյեմբերի 15-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, գլխավորապես պետական և համայնքային բյուջեի կատարման ընթացքն է քննության առնվել, մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարմանը, բոլոր հարկատեսակների գծով մուտքերի ապահովմանը, մատուցվող ծառայությունների դիմաց` գումարների հավաքագրման արդյունավետության բարձրացմանը:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել <<Ձմեռ>> ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպմանը, իրականացվող աշխատանքների ընթացքին, հստակեցվել են կենսաապահովման կառույցների գործունեության առաջնահերթությունները , կազմակերպությունների պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարություններ: Հանդիպմանը քննարկվել են նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մայրաքաղաքի տոնական ձևավորմանը, մշակութային միջոցառումների մշակմանն ու իրականացմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցության աշխատանքներն ամփոփել է քաղաքապետ Ս.Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն