Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.96  դրամ
EUR   591.90  դրամ
RUB   8.52  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
04.03.2016   ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԿՈՊՃԱՊԱՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ

 

Մայրաքաղաքի բարեկարգման ծրագրի շրջանակներում արագ տեմպերով շարունակվում են ծայրամասային փողոցների կոպճապատման աշխատանքները:

Ըստ քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի,  ավարտման փուլում են գտնվում Բաբաջանյան փողոցի /նրբանցքներով հանդերձ/ ավելի քան 1100 մետր երկարությամբ ճանապարհահատվածի կոպճապատման աշխատանքները:  Բարեկարգման աշխատանքների իրականացումը գլխավորապես ստանձնել են  <<Արցախուղի>> փակ բաժնետիրական ընկերության ճանապարհաշինարարները:

Ծրագրի շրջանակներում 2016-ին կոպճապատման կենթարկվեն Գյուրջյան, Ա.Խաչատրյան, Տեր-Ղուկասով, Ուլուբաբյան, Գ.Նժդեհ, Ա.Խաչատրյան, Առաքելյան, Ամիրյան փողոցների, ինչպես նաև Սարի լանջ թաղամասի շուրջ 6650 մետր երկարությամբ ճանապարհահատվածները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն