Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.28  դրամ
EUR   562.25  դրամ
RUB   7.40  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
04.03.2016   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սեմինար-խորդակցություն` քաղաքապետարանում

Մարտի 4-ին, համագործակցության ծրագրի շրջանակներում, աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանը և Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Վահան Ալեքսանյանը` Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի ու վերահսկողության ծառայության պետ Նաիրուհի Պետրոսյանի ուղեկցությամբ դիտարկումներ են իրականացրել մայրաքաղաքի  մի շարք նախադպրոցական  հիմնարկներում և դպրոցներում` նպատակ ունենալով բացառել ժամկետանց սննդամթերքների օգտագործումը ճաշարաններում և ապահովել երեխաների կերակրումը` բացառապես թարմ, բարձորակ սննդով: Այցի ժամանակ, բնականաբար, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հիշյալ հիմնարկներում սանիտարա-հիգիենիկ պահանջների խստիվ պահպանմանը:

Դիտարկումների արդյունքներն ամփոփվել են քաղաքի նախադպրոցական հիմնարկների տնօրենների և բուժքույրերի մասնակցությամբ` քաղաքապետարանում հրավիրված սեմինար-խորհրդակցությունում, որը վարում էր Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանը:

Խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզաբանումներով հանդես են եկել Արմեն Սիմոնյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը և քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն