Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.34  դրամ
EUR   530.17  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
04.03.2016   <<ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԵՐԵՎԱՆ>> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Քաղաքապետն ընդունել է Երևանից ժամանած հյուրերին

 

Հայկական երկու մայրաքաղաքների միջև սկզբնավորված համագործակցության շրջանակներում մարտի 4-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանին և Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Վահան Ալեքսանյանին:

Ողջունելով հյուրերին, քաղաքապետը գոհունակություն է հայտնել կողմերի միջև խորացող բարեկամության և փոխըմբռնման առիթով և ընդգծելով, որ բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգանում է պատշաճ մակարդակով: Այդ համատեքստում նա անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի բաժիններին ու քաղաքային տնտեսությանը ցուցաբերվող մեթոդական և նյութական աջակցությանը, արժևորել փոխայցելությունների արդյունքում հետզհետե ամրապնդվող ջերմ, գործընկերային հարաբերությունները:

Երևանից ժամանած  հյուրերն իրենց հերթին բարձր են գնահատել բարեկամական կապերը և պատրաստակամություն հայտնել ակտիվ ձեռնարկումներով հետայսու ևս նպաստել համագործակցության սերտացմանը: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շահավետ է որակել նրանց հերթական առաքելությունը, որը միտված է մայրաքաղաքի նախադպրոցական հիմնարկներում` սննդի անվտանգության երաշխիքների ապահովմանը: Նպատակը մեկն է` համատեղ այցերի և դիտարկումների միջոցով երեխաներին զերծ պահել հնարավոր թունավորումներից և թույլ չտալ, որպեսզի անորակ, ժամկետանց սննդամթերքներ հայտնվել մանկապարտեզներում ու վարակիչ հիվանդությունների  աղբյուր հանդիսանան:

Սուրեն Գրիգորյանի առաջարկությամբ որոշվեց ծրագրված դիտարկումների արդյունքներն ամփոփել` Ստեփանակերտի նախադպրոցական հիմնարկների պատասխանատուների մասնակցությամբ քաղաքապետարանում հրավիրված սեմինար խորհրդակցությունում:

 

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն