09.03.2016   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԵՎՍ ՄԵԿ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՑԱՎ

 

Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ արտգործնախարարությունից, Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա  քաղաքի ավագանին միաձայն որոշում է ընդունել Ստեփանակերտն ու Ֆրանկո դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին:

Նման որոշում կայացնելու նպատակը, ըստ ավագանու  անդամ Անտոնիո   Լոպես դա Սիլվայի, ով ի դեպ հեղինակել է նախագիծը, մեկն է` նպաստել երկու քաղաքների միջև բարեկամության, սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում` և փոխգործակցության հաստատմանը: Նախատեսվում է նաև տեղեկատվության  փոխանակում` մշակույթի, զբոսաշրջության և սպորտի բնագավառում:

Ավագանու որոշումը, բնականաբար, հաստատվել է քաղաքապետ  Ֆրասիսկո Դանիել դե Մորաիսի կողմից:

Հավելենք, որ Ֆրանկո դա Ռոշա համայնքը գտնվում է Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում և ունի շուրջ 145 հազար բնակիչ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն