Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ արտգործնախարարությունից, Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն որոշում է ընդունել Ստեփանակերտն ու Ֆրանկո դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին:
Նման որոշում կայացնելու նպատակը, ըստ ավագանու անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվայի, ով ի դեպ հեղինակել է նախագիծը, մեկն է` նպաստել երկու քաղաքների միջև բարեկամության, սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում` և փոխգործակցության հաստատմանը: Նախատեսվում է նաև տեղեկատվության փոխանակում` մշակույթի, զբոսաշրջության և սպորտի բնագավառում:
Ավագանու որոշումը, բնականաբար, հաստատվել է քաղաքապետ Ֆրասիսկո Դանիել դե Մորաիսի կողմից:
Հավելենք, որ Ֆրանկո դա Ռոշա համայնքը գտնվում է Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում և ունի շուրջ 145 հազար բնակիչ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն