ՏՈՆԱԿԱՆ ՀԱԴԻՍՈՒԹՅՈՒՆ` ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Որպես ավանդական տոն, Արցախում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվում է բազմապիսի հագեցած միջոցառումներով, ուրախ տրամադրությամբ: Ու, քանի որ այն զուգադիպում է ամռան առաջին օրվա հետ, բնականաբար, ավելի բանուկ են դառնում զբոսայգիներ և պուրակներ, հրապարակներ, տեսարժան այլ վայրեր տանող ճամփաները: Արևի, շրջապատի, ջերմությունից կրկնապատկվում է երեխաների ուրախությունը, նրանց նկատմամբ ավելի ընդգծվում հարազատների և մտերիմների սերն ու գուրգուրանքը:
Բնական է և այն ուշադրությունը, որ իշխանությունների կողմից դրսևորվում է երեխաների հանդեպ` բարեմաղթանքների և...