Երեկ մայրաքաղաք Ստեփանակերտում տրվել է տոնական ձևավորման մեկնարկը:
Ամենուր` փողոցներում, հրապարակներում, հասարակական վայրերում Մայիսյան եռատոնի կապակցությամբ փողփողում են Արցախի պետական դրոշները, տեղադրվում են հնչեղ պաստառներ` որոնք ազդարարում են ակնկալվող տոնական միջոցառումների, մեր ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող մեծ իրադարձության մասին: Իսկ սիզամարգերում և պուրակներում բուրող երփներանգ ծաղիկներն ավելի են ընդգծում քաղաքի տոնական տրամադրությունը:
Ստեփանակերտը եռատոնի նախաշեմին տոնական զգեստ է հագնում, ավելի գեղեցկանում, դառնում...