Գրեթե մեկ տարի ընթացող վերականգնողկան աշխատանքներից հետո սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ արցախցու /նաև Ղարաբաղի երկարակեցությունը, իմաստությունն ու հյուրասիրությունը խորհրդանշող Սարգիս Բաղդասարյանի <<Մենք ենք, մեր սարերը>> հանրահայտ հուշարձան-հուշահամալիրի հանդիսավոր բացումը:
Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ,կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հազարավոր ստեփանակերտցիներ, հյուրեր Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից, այլ...