Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.74  դրամ
EUR   535.47  դրամ
RUB   7.60  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
09.09.2013   ԿՍՅԱՑԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Ստեփանակերտի օրվա տոնակատարության, /քաղաքի վերանվանման/ կապակցությամբ ծրագրված միջոցառումների հստակեցման նպատակով սեպտեմբերի 6-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է հանդիսությունների կազմակերպման հանձնաժողովի հերթական նիստը:

Քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրել է  տոնական միջոցառումների ծրագրի վերջնական լրամշակմանը, հանձնաժողովի անդամներին տվել մի շարք հանձնարարություններ` մասնավորապես կապված հանդիսավոր արարողությունների, մշակութային ու մարզական միջոցառումների պատշաճ մակարդակի ապահովման հետ:

Քաղաքի օրվան նվիրված մարզական միջոցառումները կմեկնարկվեն հոկտեմբերի 7-ին: Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտի մշակույթի  և  երիտասարդության պալատում կկայանա Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր երեկո: Հաջորդ օրը` հոկտեմբերի 12-ին տոնական միջոցառումները կսկսվեն Ս.Շահումյանի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրմամբ: Ս.Շահումյանի անվան պուրակում տեղի կունենա  Արցախի նկարիչների միության /վերնիսաժ/, արվեստի դպրոցի և ՄՊՍԿ սաների  աշխատանքների, ինչպես նաև փայտագործ-վարպետների հուշանվերների ցուցահանդես-վաճառք:

Ասֆալտի վրա իրենց նկարչական շնորհքը կցուցադրեն երեխաները: Այնուհետև զբոսայգու շատրվանի շուրջ միասնական շուրջպար կբռնեն ստեփանակերտցիները:

Նույն օրը կկազմակերպվեն համերգային ծրագրեր` քաղաքի տարբեր թաղամասերում: Նախատեսվում է քաղաքապետի և քաղաքապետարանի պատասխանատուների այցելություններ` ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների, անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, ԼՂՀ պատերազմի և աշխատանքի վետերանների միություն, <<Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն>> ՓԲԸ:

Տոնական միջոցառումների շրջանակում ծրագրվում է շնորհավորանքների հղում, հատուկ մեքենաների շրջայց` տոնական երաժշտության հնչեցմամբ, նվերների/շապիկ, գլխարկ, կրծքանշանմ թղթե դրոշ, փուչիկ/ ձեռքբերում և բաժանում, շնորհավորական հաղորդագրության հղում:

Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն Վերածննդի հրապարակում կայանալիք տոնական համերգով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար