Գարնան զարթոնքի հետ մայրաքաղաքի սանիտարական մաքրության, բարեկարգման և կանաչ գոտիների ընդլայնման աշխատանքները լայն թափ են ստանում` իրենց մեջ ներառելով ամենատարբեր ուղղություններ և ծրագրեր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի հավաստմամբ, փետրվար ամսից զբոսայգիներում, պուրակներում և սիզամարգերում սկսված է հողի փխրեցման և պարարտացման գործընթացը: Այդ աշխատանքներն առավել կազմակերպված բնույթ են կրում Բաղրամյան, Ա.Մկրտչյան, Մ.Մաշտոց, Ազատամարտիկների, Վ.Սարգսյան, Ն.Ստեփանյան, Վ.Վաղարշյան, Ստարավոյտովա փողոցների կանաչ գոտիներում, <<Մենք են, մեր լեռները>>...