26.03.2014   ԱՆՑԿԿԱՑՎԻ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում  է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում 2014թ. ապրիլի 1-ից 30-ը ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին:

Աշխատանքների նախապատրաստման և անցկացման համար ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են ԼՂՀ քաղաքաշինության փոխնարարարն ու Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետը, քաղաքապետարանի, նրա ենթակայության տակ գտնվող կառույցների պատասխանատուներ, կգլխավորի հենց քաղաքապետ Ս.Գրիգորյանը:

Քաղաքապետի որոշմամբ հաստատվել է միամսյակի կազմակերպման միջոցառումների ծրագիրը, որի համաձայն ապրիլի 19-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի օր:

<<Ստեփանակերտ>> շաբաթաթերթի խմբագրությանը հանձնարարված է լայնորեն լուսաբանել միամսյակի կազմակերպման և անցկացման ընթացքն ու արդյունքները:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար