Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում 2014թ. ապրիլի 1-ից 30-ը ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին:
Աշխատանքների նախապատրաստման և անցկացման համար ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են ԼՂՀ քաղաքաշինության փոխնարարարն ու Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետը, քաղաքապետարանի, նրա ենթակայության տակ գտնվող կառույցների պատասխանատուներ, կգլխավորի հենց քաղաքապետ Ս.Գրիգորյանը:
Քաղաքապետի որոշմամբ հաստատվել է միամսյակի կազմակերպման միջոցառումների ծրագիրը, որի համաձայն ապրիլի 19-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի օր:
<<Ստեփանակերտ>> շաբաթաթերթի խմբագրությանը հանձնարարված է լայնորեն լուսաբանել միամսյակի կազմակերպման և անցկացման ընթացքն ու արդյունքները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար