Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.02  դրամ
EUR   557.50  դրամ
RUB   7.59  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
11.04.2014   ՇՈՒՏՈՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՆԱՉ ԶԳԵՍՏ ԿՀԱԳՆԻ

Ծառատնկման, բարեկարգման և սանիտարական մաքրման միամսյակի շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտում օրեցօր նոր թափ են առնում ծավալվող աշխատանքները:

Նպատակ ունենալով ընդլայնել կանաչ տարածքները և լիարժեք մաքրություն ապահովել քաղաքի բոլոր վայրերում, <<Ստեփանակերտի Թախթաջյանի անվան  բուսաբանական այգու, բնակարանային շահագործման ընկերության և <<Սանմաքրում>> կազմակերպության բանվորները վաղ առավոտից զբաղված են հանրօգուտ աշխատանքով և ջանք չեն խնայում կանաչապատման ու բարեկարգման գործում արժանի ներդրում ունենալու, փողոցներում, մայթերում ու բակերում, զբոսյագիներում, հասարակական վայրերում պատշաճ մաքրություն պահպանելու համար:

Հատուկ դրվատանքի է արժանի Ստեփանակերտի ակադեմիկոս Թախթաջյանի անունը կրող բուսաբանական այգու /տնօրեն` Համլետ Դավթյան/ ծաղկաբույծ-այգեգործների բոլորանվեր աշխատանքը, որոնք այս օրերին առանձնակի ակտիվություն են դրսևորում` ամենայն  բարեխճությամբ կատարելով իրենց պարատականությունները: Փխրեցվում, պարարտացվում են  սիզամարգերը, հողը պատրաստվում է սածիլման: Խոտի սերմերը ժամանակին պահ են տրվել հողին և արդեն առողջ ծիլեր են արձակել: Հատուկ ուշադրություն է դարձվում ծառատնկի արդյունավետ կազմակերպմանը: Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի տեղեկացմամբ, ով համակարգում է ծառատնկման, բարեկարգման և սանիտարական մաքրման միամսյակի անցկացման աշխատանքները, մի շարք փողոցներում և պուրակներում հատված ծառերը փոխարինվում են նորերով, ձևավորվում, երիտասարդացվում են:Նոր տնկիներ /հիմնականում` լորենիներ և մշտադալար ծառեր/ են հայտնվում մայթերի եզրերին, բազմաբնակարան շենքերի բակերում, զբոսայգիներում: Փոխքաղաքապետը հավատացած է, որ այդ աշխատանքները հատկապես մասսայական բույթ կկրեն ապրիլի 19-ին Ստեփանակերտում իրականացվելիք համաքաղաքային շաբաթօրյակի ժամանակ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար