Տարեց, չորացած ծառերը երիտասարդացվում են
Մայրաքաղաք Ստեփանակերտում աշնանային էտի ամենաեռուն շրջանն է: Եվ փորձելով արդյունավետ օգտագործել ընձեռնված հնարավորությունները, ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգու մասնագետներն ու բանվորները նախանշված ծրագրի համաձայն, քաղաքի տարբեր վայրերում սանիտարական էտ են իրականացնում` ազատվելով տարեց, վթարային, ծերացած ծառերից, որոնք հաճախ վտանգ են ներկայացնում հասարակության համար:
Վերջին շրջանում մի շարք ծառահատումներ են կատարվել Մամիկոնյան, Մկրտչյան փողոցներում, ինչպես նաև <<Կարկառ>> ճամբարի տարածքում: Քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և...