Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.68  դրամ
RUB   7.46  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
17.11.2014   ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Յուրովի <<մեկնաբանելով>> Ստեփանակերտի հին ու նոր պատմությունը

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ անցորդների ուշադրությունից չեն վրիպում մայրաքաղաք Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի` շրջանցիկ կամրջի տակ իրականացվող բարեկարգման աշխատանքները, ուր նկարիչների վրձնահարվածներից ծնունդ են առնում արվեստի գեղեցիկ գործեր: Ստեղծագործության արդյունքում երբեմնի գորշ, վանող պատերը վերածվում են, գողտրիկ ու մեծածավալ, յուրահատուկ կտավների, ամբողջանում են մի շարք բնանկարներ, քաղաքի ուշագրավ համայնապատկերներ, <<շնչառություն>> են առնում կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի և շինությունների գծանկարներն ու յուղանկարները` հաճելի պահեր արթնացնելով մարդկանց հիշողություններում:

Քաղաքապետարանը, որ ստանձնել է ծրագրի իրագործման առաքելությունը, շինարարական աշխատանքների, պատերի հիմնանորոգման և գեղարվեստական ձևավորման, փողոցի բարեկարգման նպատակով հատկացնելով համապատասխան գումար /շուրջ 18 մլն դրամ/, համոզված է, որ այն Ստեփանակերտի գեղատեսիկ, տեսարժան վայրերից մեկը կհանդիսանա և յուրովի <<կմեկնաբանվի>> քաղաքի հին ու նոր պատմությունը:

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի հավաստմամբ, նման ծրագրերը մայրաքաղաքում շարունակական կլինեն:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար