Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.48  դրամ
EUR   535.52  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.11.2014   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԷՏԸ

Տարեց, չորացած ծառերը երիտասարդացվում են

 

Մայրաքաղաք Ստեփանակերտում աշնանային էտի ամենաեռուն շրջանն է: Եվ փորձելով արդյունավետ օգտագործել ընձեռնված հնարավորությունները, ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգու մասնագետներն ու բանվորները նախանշված ծրագրի համաձայն, քաղաքի տարբեր վայրերում սանիտարական էտ են իրականացնում` ազատվելով տարեց, վթարային, ծերացած ծառերից, որոնք հաճախ վտանգ են ներկայացնում հասարակության համար:

Վերջին շրջանում մի շարք ծառահատումներ են կատարվել Մամիկոնյան, Մկրտչյան փողոցներում, ինչպես նաև <<Կարկառ>> ճամբարի տարածքում: Քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի հավաստմամբ, <<ծառահատումներն ինքնանպատակ չեն և իրականացվող գործընթացը միտված է կանաչ զանգվածի, մասնավորապես` ծառատեսակների երիտասարդացմանը>>:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար