Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.68  դրամ
RUB   7.46  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
20.11.2014   ՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՀՆԵՐԳԻ /ՀԻՄՆԻ/ ՀԱՄԱՐ

Ինչպես տեղեկացրել ենք ընթերցողներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ անց է կացվում Ստեփանակերտի օրհներգի /հիմնի/ բաց մրցույթ, որին մասնակցելու նպատակով հեղինակների կողմից ներկայացվել է 8 հայտ:

Նոյեմբերի 20-ին կայացած մրցութային հանձնաժողովի նիստի ժամանակ, որը գլխավորում էր Ս.Գրիգորյանը, քննարկումների արդյունքում հավանության արժանացան երկու աշխատանքներ` բանաստեղծ Արկադի Թովմասյանի և ՊԲ սպա Գառնիկ Ավանեսյանի` Ստեփանակերտի օրհներգի համար գրված տեքստերը, որոնք և երաշխավորվեցին ընդգրկել մրցույթի հաջորդ փուլ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության կողմից ամենատարբեր կարծիքներ, տեսակետներ կարող են հնչեցվել վերոհիշյալ տեքստերի /ստեղծագործությունների/ վերաբերյալ, իսկ օրհներգի համար նախընտրելի է ամենահաջողված տարբերակը, քաղաքապետ, հանձնախմբի նախագահ Սուրեն Գրիգորյանն առաջարկեց երկու հեղինակների աշխատանքներն էլ տեղադրել Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքէջում, ինչպես նաև տպագրել <<Ազատ Արցախ>> հանրապետական և <<Ստեփանակերտ>> քաղաքային թերթերում և ունկնդրել ընթերցողներիկարծիքը: Ակնկալվում է, որ առաջարկվող տեքստերով որոշ կոմպոզիտորների մոտնաև ցանկություն կառաջանա` օրհներգի համար երաժշտություն գրել:

Սպասում ենք ընթերցողների արձագանքներին: Հավատացած եղեք, որ ընտրությունը լինելու է արդար ու անաչառ, և օրհներգի համար կերաշխավորվեն այն աշխատանքները, որոնք մրցույթում հաջողությամբ քննություն կբռնեն և կարժանանան հանրության հավանությանը:

 

Ստեփանակերտ  քաղաքի օրհներգի /հիմնի/ մրցութային հանձնաժողով

 

Ձեր կարծիքներն ու տեսակետները կարող եք ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեով`stepmayor@mail.ru, Ստեփանակերտ  քաղաքի օրհներգի /հիմնի/ մրցութային հանձնաժողովին

 

                                                                         

                                                                               Արկադի Թովմասյան

 

                     ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆԵՐԳԸ

 

Վարարակնից ես դու ծնունդ առել

Ու դարձել այսօր անպարտ մի քաղաք,

Հայոց աշխարհի հերոս մի քաղաք,

Դու Ստեփանակերտ, մեր մայրաքաղաք:

 

                       Կրկներգ

Ստեփանակերտ, Ստեփանակերտ,

Մեր երազների քաղաք ձեռակերտ,

Դու պիտի ապրես ու հարատևես,

Մեր երազներից հրաշքներ կերտես:

 

 

Արցախ աշխարհի դու մայր սրբացած,

Փառք հերոսներին քո նահատակված,

Ոչ մի բարբարոս չի կարող գերել,

Չի կարողանա քո հողին տիրել…

 

                       Կրկներգ

Հզոր Մռովն է քեզ թիկունք եղել,

Ամարասն է քո հոգուն թև տվել,

Գանձասարն է քեզ հավատ պարգևել,

Որ ազատ ճախրես դու հար հավիտյան:

 

                       Կրկներգ

 

 

                                                                                Գառնիկ Ավանեսյան

                                      ՕՐՀՆԵՐԳ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ

 

Ազատ Արցախի սիրտն ես աննկուն,

Անվեհեր քաջաց օրրանը կանգուն,

Հայոց պայքարի ոգին անկոտրում,

Դրախտավայրը զորեղ ու գեղուն:

           Կրկներգ

Ադամանդակուռ թագն ես Արցախի,

Դուռն ազատության գոյապայքարի,

Իմ Ստեփանակերտ, կարոտն ես հայի,

Հպարտությունը` մեր Տատ ու Պապի:

 

Ուժն ես հայության դու հավաքական,

Հայոց փրկության զարկը հաղթական,

Հայ մկրտության տունը զորական,

Ու համբերության թասը մոգական:

            Կրկներգ

Վարարակն իմ հին, ծաղկում ես, բուրում

Բարեպաշտության ավանդույթներով,

Անձնուրաց որդու անունն ես կրում

Զորավոր խաչը ապավինելով:

            Կրկներգ