Հագեցած էր Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հոկտեմբերի 31-ին կայացած նիստի օրակարգը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նիստում, ուր ավագանու քննարկման էր ներկայացված ԼՂՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքով կանոնակարգվող հարցերի լայն շրջանակ, լսվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2013թ. բյուջեի 9-ամսվա կատարման մասին հաղորդումը, որով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:
Ըստ տվյալների, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2013թ. 9 ամսվա բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 651339.2 հազ.դրամ, որը կազմում է պլանավորված գումարի 87.6 %-ը: Ընդհանուր մուտքերի 37.5 %-ը կազմել են սեփական...