ՆՐԱՆՑ Է ՎՍՏԱՀՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ևս հնչել է վերջին զանգը: Ասել է թե առանձնահատուկ, խորհրդանշական, հուզումնալից օր էր շրջանավարտների, նրանց ուսուցիչների և ծնողների համար: Բոլորն են գիտակցում, որ դպրոցական վերջին զանգով մի նոր էջ է բացվում շրջանավարտների կյանքում: Յուրաքանչյուրը գնալու է իր ճանապարհով: Եվ անկախ այն բանից, թե ինչ ընտրություն են նրանք կատարելու, ակնհայտ է, որ հաստատ ամրագրել են իրենց տեղն ու դերը կյանքում և, անշուշտ գործելու են ի նպաստ հայրենիքի զորացման և շենացման:
Հատկանշական է, որ 2018-2019 ուսումնական տարում շուրջ 1970 իններորդցիներ, և 1350...