Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
30.05.2019   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ`ԵՐԵՎԱՆ

Փոխգործակցության շրջանակում կայացել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորած պատվիրակության այցը Երևան, որի կազմում են քաղաքային համայնքի ավագանու մի խումբ անդամներ:

Մայիսի 29-ին <<Բարգավաճ Հայաստան>>, <<Իմ քայլը>> և <<Լույս>> խմբակցությունների ադամների մասնակցությամբ պատվիրակությանն ընդունել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը: Նա վստահեցրել է, թե <<Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը` Ստեփանակերտի հետ գործնական նոր ծրագրեր իրականացնելու և ձևավորված կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ>>:

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է տարբեր ձևաչափերով այցելություններն ու հանդիպումները, որոնք իր համոզմամբ, նպաստում են գործընկերային  հարաբերությունների ամրապնդմանը և սկզբնավորված ավանդույթների զարգացմանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն