Փոխգործակցության շրջանակում կայացել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորած պատվիրակության այցը Երևան, որի կազմում են քաղաքային համայնքի ավագանու մի խումբ անդամներ:
Մայիսի 29-ին <<Բարգավաճ Հայաստան>>, <<Իմ քայլը>> և <<Լույս>> խմբակցությունների ադամների մասնակցությամբ պատվիրակությանն ընդունել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը: Նա վստահեցրել է, թե <<Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը` Ստեփանակերտի հետ գործնական նոր ծրագրեր իրականացնելու և ձևավորված կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ>>:
Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է տարբեր ձևաչափերով այցելություններն ու հանդիպումները, որոնք իր համոզմամբ, նպաստում են գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը և սկզբնավորված ավանդույթների զարգացմանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն