16.05.2019   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման հանձնաժողով ստեղծելու, հրդեհային անվտանգության 2019 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ:

Հրդեհային անվտանգության  միջոցառումների անցկացման հանձնաժողովի կազմում, որը կգլխավորի Ստեփանակերտի քաղքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, ընդգրկվել են քաղաքապետարանի  և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուներ:

Մասնավորապես նախատեսվում է հրդեհավտանգ ժամանակաշրջանի մոտեցման և պատահական հրդեհներից խուսափելու, ինչպես նաև դրանց կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով Ստեփանակերտ քաղաքի բնակչության շրջանում և օբյեկտներում  կազմակերպել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ:

Ծրագրվում է քարոզչական աշխատանքներ իրականացնել Աջափնյակ, Ստեփգէս, Արմենավան, Հայկավան, Կրկժան, Սարի թաղ, Սարիլանջ, Արեշ, Մելիքավան թաղամասերի բնակչության շրջանում, հատուկ ուշադրություն դարձնել գազաբախշիչ սարքերի, էլեկտրական ենթակայանների հարակից տարածքների սանմաքրման աշխատանքներին և այլն:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն