Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման հանձնաժողով ստեղծելու, հրդեհային անվտանգության 2019 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ:
Հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման հանձնաժողովի կազմում, որը կգլխավորի Ստեփանակերտի քաղքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, ընդգրկվել են քաղաքապետարանի և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուներ:
Մասնավորապես նախատեսվում է հրդեհավտանգ ժամանակաշրջանի մոտեցման և պատահական հրդեհներից խուսափելու, ինչպես նաև դրանց կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով Ստեփանակերտ քաղաքի բնակչության շրջանում և օբյեկտներում կազմակերպել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ:
Ծրագրվում է քարոզչական աշխատանքներ իրականացնել Աջափնյակ, Ստեփգէս, Արմենավան, Հայկավան, Կրկժան, Սարի թաղ, Սարիլանջ, Արեշ, Մելիքավան թաղամասերի բնակչության շրջանում, հատուկ ուշադրություն դարձնել գազաբախշիչ սարքերի, էլեկտրական ենթակայանների հարակից տարածքների սանմաքրման աշխատանքներին և այլն:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն