Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.48  դրամ
EUR   535.52  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
29.05.2019   ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

 

Քաղաքապետ Սուրե Գրիգորյանը մայիսի 29-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Երևանի քաղաքապետարանի հանրակրթության  վարչության պետ Աննա Ստեփանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, քաղաքապետը բարձր է գնահատել երկու քաղաքապետարանների միջև սկզբնավորված այն բարի ավանդույթները, որոնք  դրսևորվում են ամենատարբեր ուղղություններում: Դրա լավագույն օրինակներից մեկը համարելով պատվիրակությունների փոխայցելությունները, Ս.Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ դրանք շարունակական բնույթ կկրեն և փորձի փոխանակման, միմյանց ավելի լավ ճանաչելու առումով, կնպաստեն համագործակցության խորացման ու բարեկամության ամրապնդմանը: Կրթական համակարգը, համարելով ազգային անվտանգության ապահովման կարևորագույն կամուրջներից մեկը, քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց  աջակցել Ստեփանակերտում և Երևանում համատեղ իրականացվող կրթական ծրագրերին:

Այդ  համատեքսում նա դրվատելի քայլ որակեց Երևանի Արաբկիրի վարչական շրջանի N51 և Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցների միջև համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման վերաբերյալ որոշումը, ինչը մանկավարժական փորձի փախանակման, լավագույն ավանդույթների զարգացման տեսանկյունից, լայն հեռանկարներ է խոստանում:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը վստահեցրեց, թե փոխշահավետ նման ծրագրերի մշակումն ու իրագործումը կմնա առաջնահերթ խնդիրների  օրակարգում և  անպայնման իրենց արդյունավետ լուծումը կստանան:

Վերջում Ս.Գրիգորյանն ու Ա.Ստեփանյանը, ավանդույթի  համաձայն, հուշանվերներ են փոխանակել:

Հանդիպմանը ներկա են գտնվել ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը և քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը: 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն