Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ Ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Պատմության գիրկն է անցնում 2017 թվականը, որը նշանավորվեց ստեղծարար, հանրօգուտ աշխատանքով և հիշարժան իրադարձությամբ: Հայաստանի ու Սփյուռքի հետ միասնաբար տոնեցինք հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձը:
Կարծում եմ, սխալված չենք լինի ասել, որ այն երիտասարդ մեր երկրի համար նոր փորձությունների ու նաև`զարգացման տարի էր: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ, մեզ հաջողվեց նշանակալի ձեռքբերում արձանագրել անկախության կերտման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տնտեսության զարգացման բնագավառում: Շարունակելով վերացնել ապրիլյան...